ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանին աջակցում է ՀՖՖ անդամ 7 ՀԿ

22:09   19 դեկտեմբերի, 2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) անդամ 7 հասարական կազմակերպություններ հայտարարել են դեկտեմբերի 23-ին նախատեսված ՀՖՖ նախագահի ընտրությունում Արմեն Մելիքբեկյանի (ՀՖՖ գլխավոր քարտուղարն է) թեկնածությունը պաշտպանելու մասին։

Ֆեյսբուքյան պաշտոնական էջերում այդ մասին հայտնել են «Արարատը», «Դիլիջանը», «Նիկարմը», «Աչաջուրը», «Վեստ Արմենիան» եւ GOALS-ը։ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի-Դիլիջանից» հայտնեցին, որ քվեարկելու են Մելիքբեկյանի օգտին։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնում են նաեւ «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը եւ «Անիի» նախագահ Խորեն Հովհաննիսյանը։

Նշենք, որ ՀՖՖ անդամ 34 ՀԿ-ներից 9-ի անդամությունը կասեցվել է, սակայն այդ որոշումները դեռ պետք է հաստատի ՀՖՖ արտահերթ ժողովը։  ՀՖՖ նախագահ կընտրվի ժողովի մասնակիցների  50 տոկոս + 1 ձայն հավաքած թեկնածուն։

Սամվել Սուքիասյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։