«Լիվերպուլն» ունի նոր հարձակվող

14:08   19 դեկտեմբերի, 2019

Անգլիական «Լիվերպուլը» հայտարարել է ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոյի տրանսֆերի մասին։ Մոտ հինգ տարի ավստրիական «Զալցբուրգում» անցկացրած 24-ամյա ֆուտբոլիստը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում հանդես կգա հունվարի 1-ից։ Նա ստացել է 18 համարի խաղաշապիկը, հայտնում է լիվերպուլյան ակումբի մամուլի ծառայությունը։

Մինամինոյի տրանսֆերային գինը «Զալցբուրգի» հետ պայմանագրով 8 միլիոն եվրո էր։ Նա 2015թ․ հունվարին էր տեղափոխվել ավստրիական թիմ ճապոնական «Սերեսո Օսակայից» 800 հազար եվրոյով։

Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստն Ավստրիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման, խփել 5 գոլ։ Չեմպիոնների լիգայում նա մասնակցել է 6 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.