Պիստորիուսը ներողություն է խնդրել անհիմն մեղադրանքի համար

14:36   3 սեպտեմբերի, 2012

Հարավաֆրիկացի հաշմանդամ վազորդ Օսկար Պիստորիուսը ներողություն է խնդրել, որ Լոնդոնի 14-րդ Պարալիմպիկ խաղերի 200 մետր վազքի եզրափակիչից հետո բրազիլացի Ալան Օլիվեյրային մեղադրել է անազնիվ հաղթանակի մեջ։ Հարավաֆրիկացին հայտարարել էր, թե բրազիլացին հաղթել է երկարեցրած պրոթեզների շնորհիվ։

Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հատուկ հաձնաժողովը ստուգել է պրոթեզի երկարությունը եւ խախտում չի արձանագրել։ Դրանից հետո Պիստորիուսը ներողություն է խնդրել հապշտապ հայտարարության համար, հաղորդում է ВВС-ն։

Պիստորիուսը 2008թ. Պեկինի Պարալիմպիկ խաղերի 200 մետր վազքի հաղթողն է։ Նա մասնակցեց նաեւ Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերին, սակայն հաջողություն չունեցավ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.