«Բարսելոնան» ու «Ռեալը» չորոշեցին հաղթողին (ֆոտո, տեսանյութ)

00:52   19 դեկտեմբերի, 2019

Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հետաձգված հանդիպումը: Թիմերը չորոշեցին հաղթողին: Գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի:

Հանդիպման 74-րդ րոպեին «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը գրավեց Մարկ-Անդրե տեր Շտեգենի պաշտպանած դարպասը, սակայն խաղի գլխավոր մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ:

Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը 54:46 էր՝ հօգուտ «Բարսելոնայի»: Հանդիպման ընթացքում «Բարսելոնան» կատարել է 9 հարված, որից 2-ը՝ դարպասին: «Ռեալը» կատարել է 16 հարված, որից 4-ը՝ դարպասին: Գրանցվել է 8 անկյունային հարված, որից 6-ը՝ «Ռեալի», 2-ը՝ «Բարսելոնայի» կատարմամբ:

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հանդիպման ընթացքում կատարել է 4, իսկ «Ռեալի» դարպասպաահ Տիբո Կուրտուան՝ 2 սեյվ:

Հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսն արձանագրել է կանոնների խախտման 19 դեպք՝ ցույց տալով 8 դեղին քարտ (Իվան Ռակիտիչ, Լուիս Սուարես, Կլեման Լանգլե - Կազեմիրո, Գարեթ Բեյլ, Իսկո, Սերխիո Ռամոս, Դանի Կարվախալ): 

Սուպերկլասիկոյից հետո «Բարսելոնան» և «Ռեալն» ունեն հավասար քանակությամբ միավորներ (36), սակայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ կատալոնական ակումբը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» երկրորդ տեղում է:

Հավելենք, որ «Կամպ Նոու» ստադիոնում «Բարսելոնան» ու «Ռեալը» նախորդ անգամ գոլազուրկ ոչ ոքի էին խաղացել 2002 թվականին:

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ՝ 0:0 (տեսանյութ)

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։