«Կաշվե ձեռնոց» ընտրական մրցաշարի հաղթողները

19:41   18 դեկտեմբերի, 2019

Հայտնի են «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի ընտրական մրցաշարի հաղթողների անունները: ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-18-ը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի բաց առաջնություն, որի արդյունքներով կազմվելու է Տոկիո-2020-ի վարկանիշային մրցաշարերի օլիմպիական հավաքականը:

«Կաշվե ձեռնոց» մրցաշարի հաղթողներ դարձան․

52 կգ՝ Կորյուն Սողոմոնյան

57 կգ՝ Արթուր Բազեյան

63 կգ՝ Հրայր Շահվերդյան

69 կգ՝ Արմեն Մաշակարյան

75 կգ՝ Արման Դարչինյան

81 կգ՝ Գոռ Ներսեսյան

91 կգ՝ Հենրիկ Սարգսյան

+91 կգ՝ Գուրգեն Հովհաննիսյան

Մրցաշարին չմասնակցեց միայն աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը:

Արթուր Գեւորգյանի գլխավորած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի եւ Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի բոլոր ներկայացուցիչները մասնակցեցին, քանի որ մրցաշարն ընտրական էր եւ որոշիչ օլիմպիական վարկանիշային մրցաշարերին մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար:

52 կգ քաշային կարգում Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը պարտվեց կիսաեզրափակիչում:

Հավաքականի մյուս առաջատարներ Հենրիկ Սարգսյանը, Արման Դարչինյանը, Հրայր Շահվերդյանը, Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակներ տարան:

Հիշեցնենք, որ ԱԻԲԱ-ն այս տարի զրկվել է օլիմպիական ուղեգրեր խաղարկելու հնարավորությունից: Եվրոպայի(Եվրոպական խաղեր) եւ աշխարհի առաջնությունները օլիմպիական վարկանիշային չէին:

Վարկանիշային մրցաշարեր կազմակերպելու եւ անցկացնելու իրավունքը ՄՕԿ-ինն է, որը կանցկացնի երկու վարկանիշային մրցաշար Օլիմպիական խաղերի համար:

Բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը տեղի են ունենալու ապրիլի 7-ին Փարիզում եւ մարտի 13-ին Լոնդոնում: Անվանական ուղեգրեր կնվաճեն 1-8 տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկները:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։