ՖԱՖ․ Ռուբեն Հայրապետյանի և իր ամբողջ թիմի հնարավոր վերադարձը լինելու է Թովմաս Գրիգորյանի տեսքով

16:52   18 դեկտեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը հանդես է եկել հայտարարությամբ։

«Շուրջ 1 ամիս առաջ FAF-ի նախաձեռնած 3 պահանջներից 2-ի՝ ՀՖՖ նախագահի և ՀՖՖ գործկոմի հրաժարականի իրականացումից հետո, FAF-ն ուներ ներքին կայացրած որոշում՝ ՀՖՖ նախագահական ընտրություններում պահպանելով չեզոքություն՝ հետամուտ լինել 3-րդ պահանջի կատարմանը՝ ֆեյք ՀԿ-ների ֆիլտրացման հարցին։

Ռուբեն Հայրապետյանի վերջին հարցազրույցից հետո, որտեղ վերջինս հանրային հաստատեց՝ Թովմաս Գրիգորյանին սատարելու և քարոզարշավին մասնակցելու մասին, կարող ենք փաստել՝ 3 տարի տևած մեր պայքարը Ռուբեն Հայրապետյանի դիկտատուրական կայսրության, վարած քաղաքականության, կեղտոտ բարքերի դեմ՝ հեղափոխությամբ ավարտված չէ և այն թևակոխում է վերջին՝ վճռորոշ փուլ։ Մեզ հասած տվյալներով քարոզարշավի ընթացքում ահաբեկվում են ինչպես ընտրությանը մասնակից ՀԿ նախագահներ, ՀԿ-ի ներկայացուցիչ պատվիրակներ, այնպես էլ ֆան շարժման ներկայացուցիչ անդամներ։ Այժմ կարող ենք փաստել Ռուբեն Հայրապետյանի և իր ամբողջ թիմի հնարավոր վերադարձը լինելու է Թովմաս Գրիգորյանի տեսքով։

Այս նախագահական ընտրություններում մեր առաքելությունը լինելու է հնի վերադարձի բացառումը։ Չունենալով մեր կողմից առաջադրված թեկնածու՝ ունենք որոշում ստեղծված իրավիճակում մեր աջակցությունը հայտնել Արմեն Մելիքբեկյանին, ով չի թաթախված եղել նախկինների կեղտոտ խաղերի մեջ և հավատում ենք, որ կարող է տանել հայկական ֆուտբոլը մաքրման ուղիով։ Արմեն Մելիքբեկյանի ֆուտբոլային ծրագրի տարբեր դրույթների և իր առկա թիմի մասով ունենք առարկություններ և վերջինիս ՀՖՖ նախագահ դառնալու դեպքում կներկայացնենք մեր տեսլականը, պահանջները իսկ կատարված աշխատանքի գնահատականը կտրվի որոշ խելամիտ ժամանակ ՀՖՖ նախագաի պաշտոնում աշխատելուց հետո»,- նշվում է ՖԱՖ-ի հայտարարությունում։

ՀՖՖ նախագահի եւ գործկոմի անդամների ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։