01:24 18 դեկտեմբերի, 2019Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում ուժերը չափեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Լայպցիգի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3 հաշվով:
«Բորուսիայի» կազմից գոլերի հեղինակ դարձան գերմանացի կիսապաշտպան Յուլիան Վայգլը, գերմանացի հարձակվող Յուլիան Բրանդտը և անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն: «Լայպցիգի» կազմից դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Տիմո Վերները: Աչքի ընկավ նաև չեխ հարձակվող Պատրիկ Շիկը:
Այժմ «Լայպցիգը» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բորուսիան» երրորդն է՝ 30 միավորով:
Միաժամանակ ընթացող խաղում «Հոֆենհայմը» 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Ունիոն Բեռլինի» նկատմամբ: «Հոֆենհայմի» կազմից գոլի հեղինակ դարձան Տոգոն ներկայացնող հարձակվող Իլա Բեբուն և ավստրիացի հարձակվող Կրիստով Բաումգարտները:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը խաղադաշտ էր դուրս եկել «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում և փոխարինվեց խաղի 85-րդ րոպեին:
Այժմ «Հոֆենհայմն» ունի 24 միավոր և մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է:
Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր
«Բորուսիա» - «Լայպցիգ»՝ 3:3 (տեսանյութ)
Յուլիան Վայգլ, 23, Յուլիան Բրանդտ, 34, Ջեյդոն Սանչո, 55 - Տիմո Վերներ, 47, 53, Տիմո Շիկ, 77
«Ունիոն Բեռլին» - «Հոֆենհայմ»՝ 0:2
Իլա Բեբու, 56, Կրիստով Բաումգարտներ, 90
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.