16:52 14 մարտի, 2012Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի եւ «Քյոլնի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին մարտի 13-ին բուժզննում է անցել Լոնդոնի «Արսենալում»։
Daily Star-ը գրում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի դիմաց «Արսենալը» կվճարի 10.9 միլիոն ֆունտ ստերլինգ։
Լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները ժամանել են Գերմանիա, որպեսզի վերջնական բանակցություններ վարեն «Քյոլնի» ղեկավարության հետ։
Լուրեր են շրջանառվում, որ «Արսենալը» հետաքրքվում է նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեի ծառայություններով։ Գյոտցեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.