Կլոպ. Վստահ եմ, որ վիճակահանության արդյունքը չի ուրախացրել Սիմեոնեին

19:47   16 դեկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքի մասին:

«Հետաքրքրիր վիճակահանություն ստացվեց: Ես զգում էի, որ մեր մրցակիցը լինելու է Մադրիդից: Մենք լավ հիշողություններ ունենք այդ քաղաքից և կրկին լավ տրամադրությունով մեկնելու ենք հաղթանակի հետևից:

Վստահ եմ, որ մեզ դժվար հանդիպումներ են սպասվում: «Աթլետիկոն» ևս պայքարելու է քառորդ եզրափակիչ դուրս գալու: Համոզված եմ, որ վիճակահանության արդյունքը չի ուրախացրել Սիմեոնեին»,- Կլոպի խոսքը փոխանցում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենա փետրվարի 18-19-ին եւ 25-26-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 10-11-ին եւ 17-18-ին։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։