Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

12:40   16 դեկտեմբերի, 2019

Whoscored.com-ը ներկայացրել է «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը ՍՊԱԼ-ի դեմ Իտալիայի առաջնության 17-րդ տուրի խաղում։

Մխիթարյանը 3 հարված է կատարել դարպասին։ Դրանից մեկն ավարտվել է գոլով։ Հայ ֆուտբոլիստը կատարել է 10 փոխանցում 80 տոկոս ճշգրտությամբ։ 30-ամյա խաղացողը 1 անգամ շրջանցել է մրցակցին, 1 անգամ էլ խլել է գնդակը։ Մխիթարյանը կանոնները չի խախտել, նրա դեմ եւս խախտում չի գրանցվել։

Մխիթարյանը ստացել է 7․03 գնահատականը։ Հռոմեական թիմի կազմում ամենաբարձր գնահատականը ստացել է արգենտինացի կիսապաշտպան Դիեգո Պերոտին՝ 8․11։

Հիշեցնենք, որ «Ռոման» տարել է կամային հաղթանակ 3։1 հաշվով։ 79-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Մխիթարյանը 4 րոպե անց խփել է երրորդ գոլը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։