Գվարդիոլա․ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ շատ ավելի լավ էինք խաղում, քան «Արսենալի» հետ

09:10   16 դեկտեմբերի, 2019

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 3։0 հաշվով հաղթանակը Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում։

«Դե Բրույնեն անհավանական գոլեր է խփում։ Այս հաղթանակը շատ արժեքավոր է մեր թիմի համար՝ հաշվի առնելով անցած խաղում տեղի ունեցածը։

Մենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ շատ ավելի լավ էինք խաղում, քան «Արսենալի» հետ։ Այնտեղ ավելի շատ պահեր ունեինք, քան «Արսենալի» դեմ։ Բայց «Մանչեսթեր Յունայթեդին» պարտվեցինք, իսկ «Արսենալին» հաղթեցինք։ Շարունակում ենք աշխատանքը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը «Մանչեսթեր Յունայթեդին» պարտվել էր 1։2 հաշվով։

«Մանչեսթեր Սիթին» 35 միավորով երրորդ տեղում է եւ երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիից» հետ է 4 միավոր։ Առաջատար «Լիվերպուլը» վաստակել է 49 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։