Օզիլը զայրացել է փոխարինվելիս եւ չի սեղմել Յունգբերգի ձեռքը

09:47   16 դեկտեմբերի, 2019

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին զայրացրել է իր փոխարինումը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 17-րդ տուրի խաղում։

Նա փոխարինվել էր 59-րդ րոպեին։ Խաղադաշտից հեռանալիս Օզիլը չի սեղմել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ֆրեդի Յունգբերգի ձեռքը։

Հիշեցնենք, որ «Արսենալը» պարտվել է 0։3 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։