Մարկո Ռոյս․ Մրցավարը VAR-ից հետո ասաց, որ ձեռքով խաղ կար, բայց 11 մետրանոց չեմ նշանակի

17:27   15 դեկտեմբերի, 2019

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը մեկնաբանել է «Մայնցի» դեմ խաղում տեղի ունեցած դրվագը։ 15-րդ րոպեին «Մայնցի» խաղացող Իերի Յուստեն ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում։ Հանդիպման գլխավոր մրցավարը դիմել էր VAR-ի օգնությանը, սակայն 11 մետրանոց չէր նշանակել։

«Այդ դրվագում պետք է լիներ 11 մետրանոց։ Մրցավարն ինձ ասաց, որ կար ձեռքով խաղ, սակայն 11 մետրանոց չեմ նշանակի։ Եթե ձեռքով խաղ է, ապա ձեռքով խաղ է եւ պետք է լինի համապատասխան որոշում։ Ինչի համար է այս կրկեսը»,- Ռոյսի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» «Մայնցին» հաղթել է 4։0 հաշվով։ Բունդեսլիգայի 15 տուրից հետո դորտմունդյան թիմը 29 միավորով երրորդ տեղում է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։