«Լիվերպուլը» հաղթեց Սալահի դուբլի շնորհիվ

18:22   14 դեկտեմբերի, 2019

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» տանը մրցեց հետնապահ «Ուոթֆորդի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ 38-րդ րոպեին նա օգտագործեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի գոլային փոխանցումը։ Մանեն հետագայում (51-րդ րոպեին) եւս գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ։

90-րդ րոպեին Սալահն աչքի ընկավ բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգիի արդյունավետ փոխանցումից հետո։ Օրիգին դրանից 2 րոպե առաջ փոխարինել էր բրազիլացի Ռոբերտո Ֆիրմինոյին։

«Լիվերպուլը» 16 հաղթանակից եւ 1  ոչ ոքիից հետո 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթին» 16 խաղում վաստակել է 38 միավոր։ «Ուոթֆորդը» վերջին տեղում է՝ 9 միավոր։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Լիվերպուլ» - «Ուոթֆորդ»՝ 2։0 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 38, 90



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։