Նուրմագոմեդով. Մաքգրեգորն արժանի չէ ռևանշի

13:47   14 դեկտեմբերի, 2019

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի հետ հնարավոր ռևանշի մասին:

«Երբ ես ընտրում եմ իմ հաջորդ մրցակցին, ինձ հարց եմ տալիս՝ արդյո՞ք նա արժանի է մենամարտել ինձ հետ: Ինչ վերաբերում է Քոնորին, ապա նա արժանի չէ ռևանշի»,- Նուրմագոմեդովի խոսքը փոխանցում է BJPenn-ը:

Նշենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովն իր հաջորդ մենամարտը կանցկացնի 2020 թվականի ապրիլի 18-ին: Ռուսաստանցի մարզիկի մրցակիցը կլինի ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ հաղթանակ տարել է նախորդ տարվա հոկտեմբերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։