«Բավարիան» չի շտապում ձեռք բերել Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը

22:10   13 դեկտեմբերի, 2019

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ գերմանական ակումբն այժմ չի ծրագրում ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը:

«Կոուտինյոն հրաշալի ֆուտբոլիստ է, և մենք գոհ ենք նրա մրցելույթներից: Նա «Բավարիայում» հանդես է գալու մինչև 2020 թվականի հունիս:

«Բավարիային» ժամանակ է հարկավոր Կոուտինյոյի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու համար: Մենք չենք շտապում ձեռք բերել տրա տրանսֆերային իրավունքը»,- Ռումենիգեի խոսքը փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինյոն վարձակալությամբ «Բավարիա» է տեղափոխվել ամռանը: 27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար մյունխենյան ակումբը ստիպված կլինի վճարել 120 միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։