Չեմպիոնների լիգայի ֆավորիտն՝ ըստ Մաուրիցիո Սարիի

18:42   13 դեկտեմբերի, 2019

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆավորիտ համարում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

«Ինձ համար Չեմպիոնների լիգայի բացահայտ ֆավորիտը «Մանչեսթեր Սիթին է»: Այդ ակումբն այս մրցաշրջանում մեծ ուշադրություն է դարձնում Չեմպիոնների լիգային, և ես կարծում եմ, որ Խոսեպ Գվարդիոլայի համար շատ կարևոր է այդ գավաթը նվաճելը»,- Սարիի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

«Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում 14 միավորով գլխավորեց C խումբը:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթին» երրորդն է՝ 32 միավորով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։