Արթուր Ավետիսյան․ Այս կոչմանն արժանանալը մեծ պատիվ է ինձ համար

17:47   13 դեկտեմբերի, 2019

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը ԿԳՄՍ նախարարության կողմից ճանաչվել է 2019 թվականի լավագույն երիտասարդ մարզիկ:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Ավետիսյանն ամփոփել է մրցաշրջան 2019-ը:

«Շատ ուրախ եմ, որ ճանաչվեցի տարվա լավագույն երիտասարդ մարզիկ: Այս տարվա նվաճումներիս կողքին նաեւ այս կոչմանն արժանանալը մեծ պատիվ է ինձ համար: 2019 թվականը շատ լավ տարի էր ինձ համար: Շատ կուզեմ, որ յուրաքանչյուր տարի լինի այսպես մրցանակաբեր, նոր հաջողություններով ու նվաճումներով: Բոլոր մրցումներս լավ ընթացան: Միայն վերջին՝ Վորոնինի գավաթում, վրիպում ունեցա եւ փոքր-ինչ անհաջող հանդես եկա: Կաշխատեմ, որ հաջորդ անգամ նման վրիպումներ չլինեն: Մարմնամարզությունը բարդ մարզաձեւ է, չես կարող ասել՝ ինչ կլինի: 2020 թվականին իմ առջեւ խնդիր եմ դրել նախ վարժությունս բարդացնել եւ մաքրել:

Նոր տարում, ինչպես յուրաքանչյուր տարվա մեկնարկին, կարեւորագույն նպատակս լինում է հաջողություններ գրանցել եւ մեր երկրի պատիվը բարձր պահել, դրոշը ծածանել»,- ասաց Արթուր Ավետիսյանը:

Արթուր Ավետիսյանը այս տարի Նեապոլում անցկացված 30-րդ ամառային ուսանողական խաղերում  չեմպիոնի տիտղոսը նվաճել է օղակների վարժությունում։ 

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։