15:11 13 դեկտեմբերի, 20192019թ․ Հայաստանի լավագույն երիտասարդ մարզիկ է ճանաչվել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, որն ամփոփել է «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019» ծրագիրը: Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է 11 անվանակարգում:
Արթուր Ավետիսյանը այս տարի Նեապոլում անցկացված 30-րդ ամառային ուսանողական խաղերում նվաճել է չեմպիոնի տիտղոսը օղակների վարժությունում։ 21-ամյա մարզիկը դարձել է նաեւ Չինաստանում անցկացված Համաշխարհային բանակային խաղերի եւ Գերմանիայում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկի բրոնզե մեդալակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.