Եվրոպայի լիգա․ 1/16 եզրափակիչի մասնակիցները

09:08   13 դեկտեմբերի, 2019

Հայտնի են ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի բոլոր մասնակիցները։

Առաջին զամբյուղ․ «Սեւիլիա» (Իսպանիա), «Մալմյո» (Շվեդիա), «Բազել» (Շվեյցարիա), ԼԱՍԿ (Ավստրիա), «Սելթիկ» (Շոտլանդիա), «Արսենալ» (Անգլիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Էսպանյոլ» (Իսպանիա), «Գենտ» (Բելգիա), «Իստանբուլ Բաշաքշեհիր» (Թուրքիա), «Բրագա» (Պորտուգալիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Այաքս» (Հոլանդիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Ինտեր» (Իտալիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա)։

Երկրորդ զամբյուղ․ ԱՊՕԵԼ (Կիպրոս), «Կոպենհագեն» (Դանիա), «Խետաֆե» (Իսպանիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Կլուժ» (Ռումինիա), «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա), «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա), «Լուդոգորեց» (Բուլղարիա), «Վոլֆսբուրգ» (Գերմանիա), «Ռոմա» (Իտալիա), «Վուլվերհեմփթոն» (Անգլիա), «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա), «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա), «Բայեր» (Գերմանիա), «Օլիմպիակոս» (Հունաստան), «Բրյուգե» (Բելգիա)։

Վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին։

1/16 եզրափակիչում չեն կարող հանդիպել նույն առաջնությունը ներկայացնող կամ խմբային փուլի նույն խմբում հանդես եկած թիմերը։ Երկրորդ զամբյուղի թիմերը առաջին հանդիպումները կանցկացնեն տանը փետրվարի 20-ին։ Պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 27-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։