Ֆորմուլա-1․ Հեմիլթոնը՝ տարվա լավագույն մրցարշավորդ

14:47   13 դեկտեմբերի, 2019

Ֆորմուլա-1-ի թիմերի ղեկավարների քվեարկության արդյունքում, տարվա լավագույն մրցարշավորդ է ճանաչվել «Մերսեդեսի» ներկայացուցիչ, բրիտանացի  Լյուիս Հեմիլթոնը, որը 6-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Քվեարկությունում երկրորդ տեղն է գրավել «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը, երրորդը «Ֆերարիի» ներկայացուցիչ Շառլ Լեկլերն է, հայտնում է Ֆորմուլա-1-ի պաշտոնական կայքը։

Գաղտնի քվեարկությունում յուրաքանչյուր ղեկավար ներկայացրել է տասնյակի իր տարբերակը։ Միավորների հաշվարկը եղել է Ֆորմուլա-1-ում գործող համակարգով։ Առաջին տեղի համար տրվում է 25 միավոր, 10-րդ տեղի համար՝ 1 միավոր։

  1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 169 միավոր
  2. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 146
  3. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 124
  4. Վալտերի Բոտաս («Մերսեդես»)՝ 68
  5. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)՝ 58
  6. Ալեքս Ալբոն («Տորո Ռոսո»/«Ռեդ Բուլ»)՝ 57
  7. Կարլոս Սայնս կրտսեր («Մաքլարեն»)՝ 55
  8. Դանիել Ռիկարդո («Ռենո»)՝ 49
  9. Ջորջ Ռասել («Ուիլյամս»)՝ 41
  10. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ 38


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.