«Բարսելոնայի» նախագահը երաշխավորել է «Ռեալի» պատվիրակության անվտանգությունը

22:18   12 դեկտեմբերի, 2019

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը տեղի կունենա նախատեսված օրը՝ դեկտեմբերի 18-ին:

«Սուպերկլասիկոյի անցկացման օրը չի փոխվի. հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: «Բարսելոնայի» ղեկավարությունը պատասխանատվություն կկրի «Ռեալի» պատվիրակության համար, սակայն վստահ եմ, որ խնդիրներ չեն առաջանա:

Կատալոնիայում հիմա իրավիճակը լարված է, սակայն այդ հանդիպումն իսկական տոն կլինի մարդկանց համար»,- Բարտոմեուի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Կատալոնիայում ընթացող քաղաքական ցույցերի պատճառով Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումն արդեն 1 անգամ հետաձգվել է: Նախապես ծրագրված էր հանդիպումն անցկացնել հոկտեմբերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։