«Արարատը» պայմանագիր է կնքել «Մոնակոյի» նախկին կիսապաշտպանի հետ

18:02   12 դեկտեմբերի, 2019

Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել նիգերիացի 29-ամյա կիսապաշտպան Հարունա Լուկմանի հետ, տեղեկացնում է ակումբի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:

Հարունա Լուկմանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ֆրանսիական «Մոնակոյում», որի կազմում մասնակցել է ավելի քան 50 հանդիպման։ Երկար տարիներ խաղացել է Կիևի «Դինամոյում» ու դարձել Ուկրաինայի սուպերգավաթակիր։ Հարունա Լուկմանը հանդես է եկել նաև ղազախական «Աստանայում»՝ 2016 թվականին դառնալով Ղազախստանի չեմպիոն։

Լուկմանը Նիգերիայի ազգային հավաքականում անցկացրել է 8 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։