Ռոնալդու. Կցանկանամ «Ռեալի» հետ հանդիպել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

21:16   12 դեկտեմբերի, 2019

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ կցանկանար Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպել իր նախկին թիմի՝ «Ռեալի» հետ:

«Ուրախ կլինեմ, եթե Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպեմ «Ռեալի» հետ: Կարծում եմ՝ անհետաքրքիր կլինի, եթե «Ռեալի» պես հզոր թիմի հետ դիմակայությունը տեղի ունենա 1/8 եզրափակիչում»,- պորտուգալացի հարձակվողի խոսքը փոխանցում է Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել 2009-2018 թվականներին:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին: Առաջին զամբյուղում են խմբերի հաղթողներ «Բարսելոնան», «Բավարիան», «Յուվենտուսը», «ՌԲ Լայպցիգը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն եւ «Վալենսիան»։

Երկրորդ զամբյուղում են երկրորդ տեղերը գրաված Դորտմունդի «Բորուսիան», «Չելսին», «Լիոնը», «Նապոլին», «Ռեալը», «Աթլետիկոն», «Տոտենհեմը» եւ «Ատալանտան»։

1/8 եզրափակիչում չեն կարող հանդիպել նույն լիգայի ներկայացուցիչներն ու խմբային փուլում արդեն հանդիպած թիմերը։ Առաջին զամբյուղի թիմերը 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները կանցկացնեն տանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։