Ֆինլանդիայում ձերբակալված ՖԱՖ-ի անդամ Երվանդ Իսմաիլյանն արդարացվել է և կվերադառնա Հայաստան

17:09   12 դեկտեմբերի, 2019

Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում բանտարկված ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագու Երվանդ Իսմաիլյանն առաջիկա օրերի ընթացքում կվերադառնա Հայաստան, տեղեկացնում է ՖԱՖ-ի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:

Տուրկուում տեղի ունեցած դատական նիստում Երվան Իսմաիլյանն արդարացվել է և 1-2 օրվա ընթացքում կվերադառնա Հայաստան:

Հիշեցնենք, որ ազգային հավաքականի երկրպագուն ձերբակալվել էր հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում անցկացված Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպման ժամանակ: Պատճառը երկու երկրների երկրպագուների միջեւ ծագած վեճն է եղել, որը ցրելու նպատակով Երվանդը ճայտրուկ է վառել եւ պատահաբար վնասել մրցակցի երկրպագուներից մեկին: Դեպքը տեղի է ունեցել Տուրկու քաղաքի «Վերիտաս» ստադիոնում, որտեղ էլ ընթանում էր խաղը: Տուժողը խաղից հետո ոստիկանությունում բողոք է ներկայացրել հայ երկրպագուի դեմ: Երվանդ Իսմաիլյանը գտնվում է Տուրկուի բանտում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։