15:47 12 դեկտեմբերի, 2019Անգլիական «Լիվերպուլը» համաձայնության է հասել ավստրիական «Զալցբուրգի» հետ Ճապոնիայի հավաքականի հարձակվող Տակումի Մինամինոյի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է The Independent-ը։
Տեղափոխությունը կարող է տեղի ունենալ արդեն հունվարին։ Ֆուտբոլիստի պայմանագրով տրանսֆերային գինը 8 միլիոն եվրո է։
Տակումի Մինամինոն Ավստրիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլում» հանդես են գալիս «Զալցբուրգի» նախկին խաղացողներ Սադիո Մանեն եւ Նաբի Կեյտան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.