Ռոնալդու․ Պաշտում եմ խաղալ Չեմպիոնների լիգայում, սա իմ մրցաշարն է

15:10   12 դեկտեմբերի, 2019

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը Լեւերկուզենի «Բայերի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում։

«Պաշտում եմ խաղալ Չեմպիոնների լիգայում։ Սա իմ մրցաշարն է, ես սիրում եմ այն։ Բայց ամենագլխավորը թիմն է։ Երկրորդ խաղակեսում մենք հրաշալի խաղացինք եւ խփեցինք երկու գոլ։ Ֆիզիկապես հրաշալի վիճակում է մեր թիմը։ Մենք խմբում գրավեցինք առաջին տեղը՝ չկրելով ոչ մի պարտություն։ Մենք շատ գոհ ենք մեր մրցելույթից եւ վստահ ենք զգում մեզ։

Փլեյ-օֆֆում բարդ կլինի։ Այս խմբում բարդ մրցակիցներ էին, բայց մենք նայում ենք առաջ եւ վստահ ենք զգում մեզ։ Հարգում ենք բոլոր մրցակիցներին եւ հասկանում ենք, որ բարդ մրցակից է լինելու 1/8 եզրափակիչում։ Տեսնենք, թե ինչպես կդասավորվի վիճակահանությունը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։