Առաջին անգամ ՉԼ-ի խմբային փուլում գրանցվեց 9 հեթ-տրիկ

10:12   12 դեկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ խմբային փուլում գրանցվեց 9 հեթ-տրիկ։ Վերջին տուրում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը 3 գոլ խփեց Զագրեբի «Դինամոյին» (4:1)։

Նրանից առաջ հեթ-տրիկով աչքի էին ընկել Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Էրլինգ Հոլանդը («Զալցբուրգ»), Արկադիուշ Միլիկը («Նապոլի»), Ռոդրիգո Գոեսը («Ռեալ»), Միսլավ Օրշիչը («Դինամո Զագրեբ») եւ Ռահիմ Ստերլինգը («Մանչեսթեր Սիթի»)։

Ավարտված խմբային փուլում գրանցվել է նաեւ երկու պոկեր։ 4-ական գոլով աչքի են ընկել «Բավարիայի» ներկայացուցիչներ Ռոբերտ Լեւանդովսկին եւ Սերժ Գնաբրին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։