Մեսի. Ցանկանում եմ մրցել ամենաուժեղ «Ռեալի» հետ

00:52   12 դեկտեմբերի, 2019

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին խոսել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ սպասվող հանդիպման մասին:

«Ցանկանում եմ մրցել ամենաուժեղ «Ռեալի» հետ: Սուպերկլասիկոները միշտ էլ յուրահատուկ զգացողություններ են առաջացնում: Այդ խաղերում նշանակություն չունի՝ մրցաշարային աղյուսակում թիմերը որ տեղերում են գտնվում»,- Մեսիի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:

«Բարսելոնան» և «Ռեալն» այժմ ունեն 34 միավոր և գլխավորում են Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։