«Ինտերը» պարտվեց «Բարսելոնային» ու դուրս մնաց պայքարից, «Բորուսիան», «Չելսին» ու «Վալենսիան» փլեյ-օֆֆում են

01:57   11 դեկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգային խմբային փուլում վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումներն անցկացրեցին F, G և H խմբերում ընդգրկված թիմերը:

F խմբում Միլանի «Ինտերը» «Սան Սիրո» ստադիոնում ընդունել էր կատալոնական «Բարսելոնային», որը դեռ նախորդ տուրից հետո ապահովել էր առաջին տեղը խմբում: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 1:2 հաշվով պարտություն կրեց երկրորդ կազմով խաղացող «Բարսելոնայից» և դուրս մնաց պայքարից:

Խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» 2:1 հաշվով հաղթանակ տարավ չեխական «Սլավիայի» նկատմամբ և դուրս եկավ փլեյ-օֆֆ:

G խմբում առաջին տեղը գրավեց գերմանական «Լայպցիգը», որը ոչ ոքի խաղաց երկրորդ ուղեգիրը վաստակած «Լիոնի» հետ: 

Միաժամանակ ընթացող խաղում ռուսական «Զենիթը» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտություն կրեց պորտուգալական «Բենֆիկայից»:

H խմբում իսպանական «Վալենսիան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթանակ տարավ հոլանդական «Այաքսի» նկատմամբ և առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ: 

Խմբի երկրորդ ուղեգիրը ձեռք բերեց «Չելսին», որը տնային խաղում 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Լիլի» նկատմամբ:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

F խումբ

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 2:1 (տեսանյութ)

Ջեյդոն Սանչո, 10, Յուլիան Բրանդտ, 66 - Տոմաշ Սոուչեկ, 43

«Ինտեր» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:2 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 44 - Կառլես Պերես, 23, Անսումանե Ֆատի, 87

G խումբ

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 3:0 (տեսանյութ)

Ֆրանկո Սերվի, 47, Պիցի, 58, Սերդար Ազմուն, 79 (ինքնագոլ)

«Լիոն» (Ֆրանսիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 2:2 (տեսանյութ)

Ուսեմ Ասուա, 50, Մեմֆիս Դեպայ, 82 - Էմիլ Ֆորսբերգ, 9 (11մ.), Տոմի Վերներ, 33 (11մ.)

H խումբ

«Այաքս» (Հոլանդիա) - «Վալենսիա» (Իսպանիա)՝ 0:1 (տեսանյութ)

Ռոդրիգո, 24

«Չելսի» (Անգլիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 2:1 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 19, Սեզար Ասպիլիկուետա, 35 - Լոիկ Ռեմի, 78



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։