«Ինտեր» - «Բարսելոնա». Թիմերի մեկնարկային կազմերը (ֆոտո)

23:01   10 դեկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում կմրցի Միլանի «Ինտերի» հետ:

Անտոնիո Կոնտեն և Էռնեստո Վալվերդեն հրապարակել են իրենց գլխավորած թիմերի մեկնարկային կազմերը:

«Ինտեր». Հանդանովիչ, դե Վրեյ, Շկրինյար, Գոդին, Դ՚Ամբրոզիո, Վեչինո, Վալերո, Բիրագի, Բրոզովիչ, Լուկակու, Մարտինես:

«Բարսելոնա». Նետո, Վագե, Տոդիբո, Ումտիտի, Լանգլե, Ֆիրպո, Վիդալ, Ռակիտիչ, Ալենյա, Պերես, Գրիզման:

F խմբում «Բարսելոնան» 11 միավորով ապահովել է առաջին տեղն ու 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

«Ինտերն» ու Դորտմունդի «Բորուսիան» ունեն 7-ական միավոր։ Գերմանական թիմը կընդունի 2 միավոր վաստակած չեխական «Սլավիային»։

«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։