Sports Illustrated․ Տարվա մարզական անհատականությունը

12:08   10 դեկտեմբերի, 2019

Ամերիկյան Sports Illustrated-ը 2019-ի մարզական անհատականություն է ճանաչել ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականի առաջատար Մեգան Ռապինոյին։ Նա այս մրցանակի 66 տարվա պատմության մեջ չորրորդ կինն է, որը միաձայն արժանացել է այս պատվին։

Ռապինոն այս տարի արժանացել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակին եւ «Ոսկե գնդակին»՝ ճանաչվելով տարվա լավագույն կին ֆուտբոլիստ։

34-ամյա մարզուհին ամռանն ԱՄՆ-ի թիմի հետ դարձել է աշխարհի չեմպիոն՝ կրկնելով 2015-ի հաջողությունը։ Նա նաեւ 2012թ․ օլիմպիական չեմպիոն է։

Անցած տարի Sports Illustrated-ի այս մրցանակին արժանացել էր Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորսը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։