ՉԼ․ Մոսկվայի «Լոկոմոտիվը» մարզվել է «Ռեալի» մարզաբազայում

11:51   10 դեկտեմբերի, 2019

Մոսկվայի «Լոկոմոտիվը» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումից առաջ մարզվել է Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում՝ պատրաստվելով «Աթլետիկոյի» դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում։

Ռուսական թիմը D խմբում 5 տուրում վաստակել է 3 միավոր եւ զրկվել է փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

«Աթլետիկոն» 7 միավորով երկրորդ տեղում է եւ երրորդ տեղում ընթացող Լեւերկուզենի «Բայերից» առաջ է 1 միավոր։ Գերմանական թիմը կընդունի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին», որը 13 միավորով ապահովել է առաջին տեղն ու 1/8 եզրափակիչի ուղեգիրը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։