Կոնտե. Միայն «Բարսելոնային» հաղթելու դեպքում կշարունակենք պայքարը ՉԼ-ում

20:50   9 դեկտեմբերի, 2019

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Ինտերն» իրավունք չունի միավորներ կորցնել:

«Մենք ցանկանում ենք շարունակել պայքարը Չեմպիոնների լիգայում և պարտավոր ենք հաղթանակի հասնել «Բարսելոնայի» նկատմամբ: 

Իհարկե, դժվար հանդիպում է սպասվում, քանի որ խաղալու ենք աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի դեմ, սակայն «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստները հասկանում են՝ ինչ կարևորություն ունի այս խաղը»,- Կոնտեի խոսքը փոխանցում է «Ինտերի» մամուլի ծառայությունը:

«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին:

«Բարսելոնան» 11 միավորով ապահովել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ «Ինտերն» ու Դորտմունդի «Բորուսիան» վաստակել են 7-ական միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։