Յանա Եգորյանը՝ WADA-ի որոշման մասին. Չենք պատրաստվում հանձնվել

17:24   9 դեկտեմբերի, 2019

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը մեկնաբանել է համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեի ընդունած որոշումը, որով Ռուսաստանը չորս տարով զրկվել է միջազգային մրցումների (այդ թվում Օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների) մասնակցելու իրավունքից:

«Որոշումն ընդունված է...: WADA-ն չորս տարով փակեց ռուսական սպորտը: Մարզիկները չեն կարողանա Ռուսաստանը ներկայացնել 2020 թվականին Տոկիոյում տեղի ունենալիք Օլիմպիական խաղերում: Այս որոշումը շատ հիասթափեցնող է, սակայն մենք չենք պատրաստվում հանձնվել, քանի որ «մաքուր» մարզիկներն, այնուամենայնիվ, հնարավորություն կստանան մասնակցել Օլիմպիական խաղերին: Այո, առանց դրոշի: Այո, առանց հիմնի: Այո, ամբողջովին սպիտակ, սակայն մենք կստանանք հնարավորություն: 

Իմ թիմը և ես շարունակում ենք աշխատել, մասնակցել որակավորման մրցումներին՝ պատրաստվելով ամենակարևոր մեկնարկին, որպեսզի ոսկե մեդալը բերենք մեր երկիր՝ Ռուսաստան: Մենք ցանկանում ենք, որ դուք և մեր երկիրը հպարտանա նրանով, որ ուժեղագույն մարզիկները ներկայացնում են հենց Ռուսաստանը»,- գրել է Յանա Եգորյանն Ինստագրամի իր պաշտոնական էջում:

WADA-ի ընդունած խիստ պատժամիջոցների պատճառը Մոսկվայի հավատարմագրված հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախություններն են, որոնց նպատակը եղել է ռուսաստանցի մարզիկների դրական դոպինգ թեստերի (2012-2015 թվականների) կոծկումը։

Ռուսաստանը զրկվել է նաեւ առաջիկա չորս տարիներին խոշոր միջազգային մրցումներ ընդունելու իրավունքից։ Մոսկվայի հակադոպինգային գործակալությունը զրկվել է կարգավիճակից։

Ռուսաստանը WADA-ի որոշումը կարող է բողոքարկել Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում։ Բողոքարկման մերժման դեպքում, հակադոպինգային կանոնադրության խախտումների հետ առնչություն չունեցած ռուսաստանցի մարզիկները հնարավորություն կունենան միջազգային մրցումների մասնակցել ՄՕԿ-ի դրոշով։

View this post on Instagram

Решение принято.... WADA закрыла Российский спорт на 4 года. Спортсмены не смогут представлять Россию на ОИ в Токио 2020. Эта новость очень расстраивает!!! Мы не собираемся опускать руки, ведь "чистым" спортсменам всё-таки удастся поучаствовать на ОИ. Да, без флага! Да, без гимна! И в белом.... Но у нас есть ВОЗМОЖНОСТЬ! Мы с командой продолжаем бороться, ездить на отборочные соревнования, продолжаем готовиться к самым важным стартам, чтобы привезти ЗОЛОТУЮ медаль в НАШУ страну- Россию !!! Мы хотим чтобы Вы и наша страна гордились, тем что самые сильные спортсмены в России! #wada #допинг #ои2020 #токио2020 #tokio2020 #решениеwada #сборнаяроссии #teamrussia #olimpicteam #olimpicgames #сборнаяроссии

A post shared by Егорян Яна (@egorianiana) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։