15:35 9 դեկտեմբերի, 2019Դեկտեմբերի 9-ից 10-ը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվում է մարզչական արտոնագրերի թարմացման երկօրյա աննախադեպ դասընթաց՝ Եվրոպայի մարզչական կրթության առաջատար մասնագետների մասնակցությամբ:
Երևան են ժամանել և սեմինարին մասնակցում են նաև Ժոզե Մոուրինյոյի հետ Մադրիդի «Ռեալում» աշխատած անվանի իսպանացի մասնագետ Այտոր Կարանկան, նրա օգնական Խուան Վիլան և անգլիական «Լիդս Յունայթեդի» սպորտային տնօրեն Վիկտոր Օրտան:
ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անվանի մասնագետների հրավիրման գործում իր մեծ դերն ունի ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը:
«Մարզչական արտոնագրի դասընթաց ենք կազմակերպել, որն աննախադեպ է թե իր ծավալով, թե ձևաչափով: Ուշագրավ է, որ Խինես Մելենդեսի շնորհիվ հայտնի իսպանացի մասնագետները Երևան են ժամանել և սեմինարին մասնակցում են բացարձակապես անվճար: Այլապես, այս կարգի մասնագետները մեծ գումարներ կպահանջեին: ՀՖՖ սպորտային տնօրենը մեծ հարգանք է վայելում ֆուտբոլային Եվրոպայում և հատկապես իր հայրենիքում` Իսպանիայում»,- նշեց Ազարյանը:
ՈւԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացին մասնակցում են տարբեր տարիներին ՊՐՈ, Ա և Բ արտոնագիր ստացած ավելի քան 250 մարզիչներ:
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.