Վլադիմիր Ֆեդոտովը «Սոչիում» փոխարինեց Ռոման Բերեզովսկուն

22:09   8 դեկտեմբերի, 2019

Ռուսական «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Վլադիմիր Ֆեդոտովը, որը դեկտեմբերի 7-ին հեռացել էր «Օրենբուրգից»։

«Ֆեդոտովը ներկայացվել է թիմին։ Նրա հետ կնքել ենք 2,5 տարվա պայմանագիր»,- ասել է «Սոչիի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռուբաշկոն rsport.ru-ին։

Ալեքսանդր Տոչիլինի պաշտոնանկությունից հետո «Սոչին» գլխավորում էր Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, որը նույն պաշտոնն է զբաղեցնում նաեւ ռուսական ակումբում։

Ֆեդոտովի ղեկավարությամբ «Օրենբուրգը» 2017-2018 թվականների մրցաշրջանում նվաճել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի հաղթողի կոչումը եւ դուրս եկել Պրեմյեր լիգա։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։