23:30 7 դեկտեմբերի, 2019Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում դեկտեմբերի 7-ին հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երրորդ տեղի համար պայքարում սպիտակներով երկրորդ դասական պարտիան անցկացրեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Հայկական շախմատի առաջատարն 81-րդ քայլում համաձայնվեց ոչ ոքի արդյունքին: Առաջին դասական պարտիայում Արոնյանը պարտություն էր կրել:
Դեկտեմբերի 8-ին Արոնյանը Կարլսենի հետ կանցկացնի արագ խաղի 2 և կայծակնային խաղի 4 պարտիա:
Grand Chess Tour-ի չեմպիոնության համար երկրորդ դասական պարտիայում չինացի Դին Լիրենն առավելության է հասել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.