«Էվերթոնը» պարտության մատնեց «Չելսիին» (տեսանյութ)

18:24   7 դեկտեմբերի, 2019

Անգլիայի Պրեմյեր լիգայի 16-րդ տուրում «Էվերթոնը» տնային խաղում մրցեց Լոնդոնի «Չելսիի» հետ: Մարկու Սիլվայի պաշտոնանկությունից հետո առաջին խաղում «Էվերթոնը» 2 գոլի առավելությամբ հաղթանակ տարավ Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմի նկատմամբ:

Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց «Էվերթոնի» բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը: 49-րդ րոպեին անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը կրկնապատկեց իր թիմի առավելությունն, իսկ 84-րդ րոպեին դուբլ ձևակերպեց:

«Չելսիի» միակ գոլը խաղի 52-րդ րոպեին խփեց խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաշիչը:

«Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Էվերթոնը» դուրս եկավ մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտուց և այժմ 17 միավորով 14-րդ տեղում է: «Չելսին» ունի 29 միավոր և չորրորդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Էվերթոն» - «Չելսի»՝ 3:1

Ռիշարլիսոն, 5, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 49, 84 - Մատեո Կովաշիչ, 52



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։