16:01 7 դեկտեմբերի, 2019Էստոնիայում ընթացող արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը նվաճել է արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը:
Հայ գրոսմայստերը 13 հնարավորից վաստակել է 10.5 միավոր և, հավասար քանակությամբ միավոր ունենալով ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցևի ու ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի հետ, լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն է հռչակվել:
Արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Զավեն Անդրեասյանը 9.5 միավորով բաժանել է 8-19-րդ տեղերը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.