Սուլշեր. «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղալու ենք միայն հաղթանակի համար

00:42   7 դեկտեմբերի, 2019

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը Պրեմյեր լիգայի 16-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր գլխավորած թիմը նպատակ ունի 3 միավոր վաստակել այդ խաղում:

«Իհարկե, մանչեսթերյան դերբին միշտ էլ յուրահատուկ զգացողություններ է առաջացնում, սակայն այս հանդիպումը մեզ համար հերթականն է, որում մենք ցանկանում ենք 3 միավոր վաստակել:

«Մանչեսթեր Յունայթեդը» լավ մարզավիճակում է գտնվում, և ես վստահ եմ, որ թիմը հնարավոր ամեն ինչ կանի հաղթանակի հասնելու համար»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։