«Ինտերի» գլխավոր տնօրեն․ Կարծում եմ՝ «Յուվենտուսը» դարձյալ կդառնա չեմպիոն

16:31   6 դեկտեմբերի, 2019

Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան կարծում է, որ այս մրցաշրջանում եւս Իտալիայի չեմպիոնի կոչումը կնվաճի Թուրինի «Յուվենտուսը»։

«Հիմա առաջնության ընդամենը 14-րդ շաբաթն է, եւ մենք լավ հասկանում ենք, որ շատ բարդ կլինի Կոնտեի առաջին մրցաշրջանում նվաճել տիտղոսը։

«Յուվենտուսն» ունի երկու շատ ուժեղ կազմ։ Նրանք ամեն դիրքի համար ունեն երկուական խաղացող։ Կարծում եմ՝ նրանք դարձյալ կդառնան չեմպիոն։

Ամեն դեպքում, ես խոստովանում եմ, որ չէի սպասում Անտոնիո Կոնտեի կողմից այսպիսի ազդեցություն մեր թիմի վրա»,- Մարոտայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Իտալիայի առաջնության 14 տուրից հետո «Ինտերը» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Յուվենտուսը» հետ է 1 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։