Ալեգրին նշել է՝ երբ է պատրաստվում վերադառնալ մարզչական աշխատանքի

14:24   6 դեկտեմբերի, 2019

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կվերսկսի մարզչական աշխատանքը:

«Ինձ համար դժվար էր «Յուվենտուսից» հեռանալու որոշում ընդունելը, սակայն հիմա կարող եմ ասել, որ այդ որոշումը ճիշտ էր: Այս հանգիստն ինձ շատ էր հարկավոր:

Մարզչական աշխատանքի կվերադառնամ հունիսին: Դեռևս ապագա ակումբիս վերաբերյալ որոշում չեմ ընդունել»,- Ալեգրիի խոսքը փոխանցում է ESPN-ն:

Հիշեցնենք, որ Մասիմիլիանո Ալեգրին «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2014-2019 թվականներին:

Ալեգրիի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։