Միխայել Շումախերի 5-րդ չեմպիոնության բոլիդը վաճառվել է 6,6 միլիոն դոլարով (ֆոտո)

16:29   5 դեկտեմբերի, 2019

Աբու Դաբիում տեղի ունեցած աճուրդում վաճառվել է Ֆորմուլա-1-ի Ferrari F2002 բոլիդը, որով 2002 թվականին գերմանացի մրցարշավորդ Միխայել Շումախերը նվաճել է 5-րդ չեմպիոնական տիտղոսը։ Այդ բոլիդով Շումախերը հաղթել էր Սան Մարիոյի, Ավստրիայի եւ Ֆրանսիայի փուլերում։ Մեքենայի համար գնորդը վճարել է 6,6 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ 50-ամյա Շումախերը Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն է։ Առաջին երկու տիտղոսները նվաճել է 1994-ին եւ 1995-ին «Բենետոնում», 2000-2004-ին հաղթել է «Ֆերարիի» թիմում։

2013թ․ դեկտեմբերին Շումախերը լեռնադահուկով սահելիս ընկել էր եւ ստացել գլխուղեղային ծանր վնասվածք, որի հետեւանքով հայտնվել էր կոմայում։ Նրա առողջական վիճակի մասին տվյալներ ընտանիքը չի հայտնում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։