«Լիվերպուլի» ռեկորդը

13:16   5 դեկտեմբերի, 2019

Անգլիայի առաջնության առաջատար «Լիվերպուլը» առանց պարտությունների անընդմեջ հանդիպումների շարքը Անգլիայի առաջնություններում հասցրեց 32-ի՝ սահմանելով ակումբային ռեկորդ։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը Պրեմյեր լիգայի 15-րդ տուրում 5։2 հաշվով հաղթել է «Էվերտոնին»։ Անցած առաջնության 27 հաղթանակից եւ 5 ոչ ոքիից հետո «Լիվերպուլն» ընթացիկ առաջնությունում տարել է 14 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել ոչ ոքի։

Նախորդ ռեկորդը «Լիվերպուլը» սահմանել էր Քենի Դալգլիշի ղեկավարությամբ․ 1987թ․ մայիսից մինչեւ 1988թ․ մարտ Անգլիայի առաջնություններում պարտություն չէր կրել 31 խաղում անընդմեջ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։