17:25 4 դեկտեմբերի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն OptaSports-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում «Ուրալն» արտագնա խաղում գոլազուրկ ոչ ոքի է խաղացել «Ռոստովի» հետ: Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Նշենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Հարոյանն «Ուրալի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.