Պույոլ. Վստահ եմ, որ սա Մեսիի վերջին «Ոսկե գնդակը» չէ

17:10   3 դեկտեմբերի, 2019

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլը շնորհավորել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որը դեկտեմբերի 2-ին France Football-ի վարկածով ճանաչվեց 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

«Շնորհավորում եմ, Լեո: Սա 6-րդն է, և ես վստահ եմ, որ դու դեռ կմեծացնես այդ թիվը:

Շնորհակալ եմ, որ մեզ ստիպում ես վայելել ֆուտբոլը: Դու օրինակ ես ծառայում, թե ինչպես պետք է նվիրվել ֆուտբոլին»,- գրել է Պույոլը Թվիթերի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին միակ ֆուտբոլիստն է, որին հաջողվել է 6 անգամ դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։