Հայաստանի Մ-19 թիմի ավագը՝ Եվրո-2019-ի «Արդար խաղի» մրցանակակիր

16:29   3 դեկտեմբերի, 2019

Ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրո-2019-ի ընթացքում Հայաստանի Մ-19 հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանը ստացել է Եվրո-2019-ի «Արդար խաղի» (Fair play) մրցանակը: 

Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում անցկացված ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության «Արդար խաղի» մրցանակը շնորհվել է Հայաստանի Մ-19 հավաքականին: Շվեյցարիայի Նիոն քաղաքում դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը մրցանակը հանձնել է Արսեն Եղիազարյանին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Նշենք, որ յուրաքանչյուր մրցաշարից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակում է առաջնության «Արդար խաղի» դասակարգումը (Respect Fair Play ranking), որը ձևավորվում է թիմերի՝ առաջնության ընթացքում ցուցաբերած կարգապահության և միմյանց նկատմամբ հարգանքի հիման վրա։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։