Եվրո-2020-ի ընթացքում Գիգզը կարգելի Բեյլին գոլֆ խաղալ

22:44   2 դեկտեմբերի, 2019

Ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության ընթացքում Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը կարգելի թիմի հարձակվող Գարեթ Բեյլին գոլֆ խաղալ:

«Եվրոպայի առաջնության կարգի մրցաշարերում ֆուտբոլիստները պետք է կենտրոնացած լինեն միայն ու միայն ֆուտբոլի վրա: 

Վերջին շրջանում Բեյլը հասկացնել է տվել, որ սիրում է գոլֆ խաղալ, սակայն Եվրո-2020-ի ընթացքում դա նրան անել չի հաջողվի»,- Գիգզի խոսքը փոխանցում է The Times-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի խմբային փուլում Ուելսի հավաքականն ընդգրկված է A խմբում, որտեղ Ռայան Գիգզի գլխավորած հավաքականի մրցակիցներն են Թուրքիան, Իտալիան և Շվեյցարիան:

Եվրոպայի առաջնության Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա հունիսի 12-ից հուլիսի 12-ը Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Ամստերդանում, Լոնդոնում, Գլազգոյում, Բաքվում, Բուդապեշտում, Մյունխենում, Կոպենհագենում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուխարեստում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։