«Բարսելոնայի» ղեկավարությունն աջակցություն է հայտնել Գրիզմանին

22:17   2 դեկտեմբերի, 2019

Կատալոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի անդամ Գիլյերմո Ամորը հայտարարել է, որ թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը մեծ աջակցություն ունի ակումբի ղեկավարության կողմից:

«Գրիզմանը հրաշալի ձեռքբերում է «Բարսելոնայի» համար: Ակումբի ղեկավարությունը վստահել և շարունակում է վստահել նրան:

Անտուանը պետք է հանգիստ ընդունի երկրպագուների քննադատությունները: Նրան ժամանակ է հարկավոր «Բարսելոնայի» խաղաոճին հարմարվելու և արդյունավետ ֆուտբոլ ցուցադրելու համար»,- Ամորի խոսքը մեջբերում է Movistar-ը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Գրիզմանը Մադրիդի «Աթլետիկոյից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը: Իսպանիայի չեմպիոնը ֆրանսիացի հարձակվողի դիմաց վճարել է 120 միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։